ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ասում են...

Ասում են...
11.03.2014 | 00:45

... թե Ռոբերտ Քոչարյանը, ներքաղաքական զարգացումների թելադրանքով, ինչ-որ փուլում կարող է բացահայտ հանդես գալ: Այդ է պատճառը, որ նա հնարավորինս փորձում է թե՛ ԲՀԿ-ում, թե՛ ՀՅԴ-ում ուժեղացնել իր համախոհների թևը։ ԲՀԿ համագումարում և հետագա կուսակցական հանդիպումների ժամանակ նա փորձեց ցուցանել, որ ինքն է խաղը վարում և ԲՀԿ առանցքային որոշ խաղացողների, որոնք կա՛մ ՀՀԿ-ի, կա՛մ Հովիկ Աբրահամյանի թևում էին, չի թողնի հարամել խաղը: Ի տարբերություն դաշնակցության, որտեղ Հրանտ Մարգարյանը շատ ավելի Սերժ Սարգսյանի «խաղացողն» է, Աղվան Վարդանյանն էլ կուսակցությունում Հրանտի ամենամոտիկն է:

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ